Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|
10:08 - 22 հունիսի, 2021

Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Գոհ ենք այն առումով, որ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ ընտրողների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվել են, մասնակիցներն ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը կայացած ձայների հաշվարկը:

Կիսում ենք ԺՀՄԻԳ մտահոգությունն առանցքային մասնակիցների միջև բորբոքիչ հռետորաբանության և ինտենսիվ բևեռացման վերաբերյալ: Կոչ ենք անում բոլոր հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները, գործի դնել բողոքարկման իրավական գործընթացը` անդրադառնալու մտահոգիչ հարցերին և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել