«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի |1lurer.am|
16:21 - 12 հունիսի, 2021

«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի |1lurer.am|

1lurer.am: «Մեծ յոթնյակի» երկրները Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում այսօր կհայտարարեն համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մասին, որը հակակշիռ կլինի Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» բազմատրիլիոն նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ փոխանցում է Deutsche Welle-ն:

Պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը մինչև այժմ չի կարողացել այլընտրանք առաջարկել Չինաստանի կառավարության «անբավարար թափանցիկությանը, էկոլոգիական ու աշխատանքային ցածր չափանիշներին ու հարկադիր մոտեցմանը», որի պատճառով շատ երկրների վիճակը միայն վատացել է:

«Այդ պատճառով էլ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ հայտարարել ենք հավակնոտ նոր համաշխարհային ենթակառուցվածքային նախաձեռնության մասին», որը կլինի ոչ միայն Չինաստանի նախաձեռնության այլընտրանքը:

Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչպես է ֆինանսավորվելու նախաձեռնությունը, որի շրջանակում ծրագրվել է հարյուր միլիարդավոր դոլարներ հավաքել՝ աղքատ երկրների 40 տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքային բացը մինչև 2035 թվականը լրացնելուն օգնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել