Հայ-ադրբեջանական սահմանին սրման ռիսկեր դեռ մնում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |tert.am|
20:00 - 09 հունիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանին սրման ռիսկեր դեռ մնում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, միջազգային բանակցողների ջանքերը Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորումը վերսկսելու համար հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում: Այս մասին ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք կազմակերպության կայքից:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացմանը, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Մենք ողջունում ենք կողմերի ՝ պետական սահմանի անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար:

Միևնույն ժամանակ, այնտեղ իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել