Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի կառավարության անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցները |tert.am|
09:50 - 09 հունիսի, 2021

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի կառավարության անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է մեկ տարով Բելառուսի իշխանությունների նկատմամբ սահմնված պատժամիջոցները, որի վերաբերյալ ստորագրել է համապատասխան հրամանագրերն ու այդ մասին տեղեկացրել Կոնգրեսին, հաղորդում է ТАСС-ը:

Բայդենի հրամանագրի համաձայն՝ Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների վարած քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են «արտասովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար, ոտնահարել ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել