ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր բանավեճի։ Առաջարկը մերժվել է նաև վերջինիս կողմից։
comment.count (0)