Մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը․ Նիկոլ Փաշինյանը
13:06 - 28 մայիսի, 2021

Մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը․ Նիկոլ Փաշինյանը

Այսօր մեզ մեղադրում են, որ մենք ասել ենք՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Հիմա նոր տեսանյութ է հայտնվել համացանցում, որ 2016 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է՝ եթե Ադրբեջանը հարձակվի, նոր տարածքներ կկորցնի։ Փաստորեն մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը։ Այս մասին այօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման  ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

« Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է ՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ արտահայտությունը ինչու՞ ես արել։ Իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետև ասում եմ՝ իր ամբողջ ասածը հետևյալն է․ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ։ Եթե իրենք գտնում են, որ պետք է ասեինք ՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, մենք համաձայն չենք դրա հետ, համաձայն չենք եղել և այսօր էլ համաձայն չենք։ Ռոբերտ Քոչարյանի Արտաքին գործերի նախարարը 1999 թվականին ինտերվյու է տալիս, ասում է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքները։ Հիմա այսօր մեզ ասում են՝ վայ, մեր հայրենիքը հանձնել եք, այդ ձեր հայրենիքը օկուպացված տարածքներ էի՞ք անվանում»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել