Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ  մեղադրում է դավաճանության մեջ․ Նիկոլ Փաշինյան
12:30 - 28 մայիսի, 2021

Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ մեղադրում է դավաճանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում, թե հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, էսօր ո՞րն է։ Իսկ պետք է հստակ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք, և դրանով թեման համարենք փակված։ Եթե ասվում է, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։ Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, որովհետև ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, այն ժամանակ իրավունք կունենաք այդ բանի մասին խոսելու»,- հավելեց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ «մեր պետական շենքը», որը կառուցվել է 30 տարվա ընթացքում, այդ պետական շենքի ցեմենտը տարել են,արմատուրան տարել են,շինարարության մեջ գողացել են, բաշխման մեջ գողացել են, և այդ երկրաշարժի արդյունքում շենքը չի դիմացել այդ ցնցմանը։

«Երբ մենք 2018-ին եկել ենք իշխանության, այդ շենքը ամրացնելուն ուղղված հուսահատ գործողություններ ենք իրականացրել։ Եվ այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել