Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը ՌԴ․ կարծում ենք՝ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք․ Փաշինյան
17:57 - 26 մայիսի, 2021

Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը ՌԴ․ կարծում ենք՝ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք․ Փաշինյան

Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը Ռուսաստանի Դաշնություն, և մենք կարծում ենք, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք։ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ պետք է շարունակեն խորացնել  համագործակցությունը ՀԱՊԿ  գործընկերների և անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ։

Խոսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ հարցին, վերջինս ասաց․ «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուն, Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել։ Այնտեղ կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապես նախապտրաստական աշխատանքներ իրականացնել, և մենք երբեք չենք բացառել և չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»։

Անդրադառնալով փաստաթղթին, որի մասին խոսելով, Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ստորագրել այն, ասաց։ «Այդ փաստաթուղթը դեռ չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ։ Առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը տվել ենք կոորդիանտներ, թե զորքերը Ադրբեջանի որ կոորդինատներից անդին պետք է լինեն։ Այդ պահից սկսած մեր առաջարկին մենք ոչ մի արձագանք չենք ստացել։ Այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Ես չգիտեմ՝ որքանով է դրա վրա ազդել մեր քննարկումները և մեր դիրքորոշումները, բայց այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել»։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ չգիտի՝ ում հետ է համաձայնեցված ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք մտնելու այս ծրագիրը։ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այս ուղղություններով պետք է աշխատենք, և եթե ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այս այս միջազգային սուբյեկտների հետ այս գործողությունը համաձայնեցված է, պետք է մեր ժողովորդին հրապարակային ասենք, և գուցե բաց հրապարակային ասենք վերջին երեք չորս հինք յոթ ութ գուցե տասը տարվա իրադարձությունների մասին։ Շատ կարևոր է այս աղմուկի մեջ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 ընթացքում»։

Նա նաև ասաց, որ ինքը բազմիցս խոսել է Ղարաբաղի հարցի կարգավորման մասին։  «Ցանկացած մարդ, ով ուզում է փաստերը դնել կողք կողքի, վերլուծել, իմ ասածը ամբողջ պատկերը կգծագրի, և ոչ մի հարց իր մոտ չի առաջանա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել