factor.am: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ երեք նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Նավալնիին անձամբ տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը, ասված է քաղաքական գործչի բլոգում , գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Նախ, ես, քննիչների պնդմամբ, գողացել եմ բոլոր հանգանակությունները, որոնք դուք արել էիք Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին։ 3 թերթում գրված որոշման մեջ բացարձակ ապացույցներ չկան։
Պարզապես գրված է «շորթել է»»,- պատմել է Նավալնին։ Նրա խոսքով՝ երկրորդ գործը հարուցվել է «շատ էկզոտիկ» 239 հոդվածի համաձայն. «Ոչ առևտրային կազմակերպության ստեղծում, որը ոտնահարում է քաղաքացիների անձը և իրավունքները»:
comment.count (0)