Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք
14:48 - 22 մայիսի, 2021

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
 
«Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ»,- հայտնում են ՊՈԱԿ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել