|news.am|: Անցումային արդարադատությունը չի կարող վենդետայի իրականացման գործիք լինել։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ անցումային արդարադատություն եզրն ինքը, ունեցվածքի բռնագանձումն առանց դատավճռի, կարող է մոլորության մեջ գցել։ «Բայց բովանդակային առումով դա վերաբերում է ապօրինի ճանապարհով ստացված ունեցվածքի բռնագանձմանը։ Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերին, եւ դա նրա պարտականությունների մեջ է։ Ընդ որում՝ այս կառավարությունը չէ, որ միացել է»,- հիշեցրել է նախարարը։
Զեյնալյանը նշել է, որ ստեղծվել է խումբ եւ մշակվում է օրենք, եւ անցումային արդարադատության հարցը ԱԺ ոլորտում է։ «Արդարադատության նախարարությունը հետազոտություն է իրականացրել։ Գրականությունը եւ նյութերը հանձնվել են ԱԺ-ին։ Կան տարբեր մոդելներ տարբեր իրավիճակների համար, տարբեր մոտեցումներ։ Ունիվերսալ լուծումներ չկան»,- ասել է Զեյնալյանը։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ անցումային արդարադատությունը չի կարող լինել վենդետայի գործիք։ Դա հաշտեցման միջոց է, համոզված է Արտակ Զեյնալյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը բաց է եվրոպացի փորձագետների հետ համագործակցության համար։
comment.count (0)