ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը դուրս բերելուց հետո |armenpress.am|
11:45 - 11 մայիսի, 2021

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը դուրս բերելուց հետո |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

«Մենք չենք լքի Աֆղանստանը: Երբ (զորքերի) դուրսբերումն ավարտվի, մենք նոր գլուխ կբացենք մեր գործընկերությունում»,- նշել է Խալիլզադը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանը կգտնվի ամերիկյան եւ օտարերկրյա օգնության առաջին ստացողների թվում, որը ներառում է Աֆղանստանի անվտանգության ուժերը, օգնությունը զարգացման նպատակով եւ հումանիտար օգնությունը։

Նա նշել է, որ ամերիկացիների դաշնակիցները «նույն բանն են ասում»: Խալիզադն ըստ որում ընդգծել է, որ ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի՝ Աֆղանստանում բռնությունը դադարեցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել