tert.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:
Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, ինչն էլ կասկած է առաջացրել։
comment.count (0)