Տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում |armenpress.am|
11:15 - 10 մայիսի, 2021

Տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Արտակարգ դրությունը սահմանել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է Նյու Յորքում, Արկանզասում, Թեքսասում, Միսիսիպիում եւ հարավային ու արեւելյան մի շարք այլ նահանգներում:

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:

Իր հերթին դա ազդել է բենզինի եւ տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող է պահանջվել մի քանի օր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել