Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը Մայիսի 9-ի առթիվ
15:43 - 09 մայիսի, 2021

Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը Մայիսի 9-ի առթիվ

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը և Ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը ծաղկեպսակ դրեցին Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրում։

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները և դրան հաջորդած, շատերի համար, ազատության երկար ճանապարհը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս բռնապետության ոտքի կանգնեցին հանուն մարդկության ու ազատության»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել