Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
12:30 - 09 մայիսի, 2021

Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․

«Հարգելի Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։

Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել