Մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, Երևան-Մեղրի հայ-իրանական սահման ճանապարհի 24-րդ կմ-ի 2-րդ և 3-րդ գոտիները կփակվեն
19:06 - 30 ապրիլի, 2021

Մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, Երևան-Մեղրի հայ-իրանական սահման ճանապարհի 24-րդ կմ-ի 2-րդ և 3-րդ գոտիները կփակվեն

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, «Տեր-Հայրապետյան շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ:
 
Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից: 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել