Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ Է վերականգնվում պետներդրումների շնորհիվ |armenpress.am|
16:33 - 30 ապրիլի, 2021

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ Է վերականգնվում պետներդրումների շնորհիվ |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ Է տեղի Է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում, որն ապրիլի 30-ին հեռարձակվել Է NBC հեռուստաալիքի եթերում:

«Տնտեսությունը վերականգնվում Է հատկապես այն պատճառով, որ մենք միջոցներ ենք ներդնում այնտեղ,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:- Տեսեք, թե ինչ արագ տեմպերով Է ընթանում վերականգնումն այն պահից, երբ մենք ընդունեցինք վերջին օրենսդրական ակտը: «Միջոցների այդ փաթեթը ենթադրում Է 1,9 տրիլիոն դոլարի չափով ներդրումներ,- շարունակել Է Բայդեը:- Եթե մենք ներդրումներ չկատարեինք այս երկրի (տնտեսությունում), մենք զգալիորեն հետ կմնայինք (վերականգնման գործընթացում)»:

Մարտի սկզբին ԱՄՆ-ի նախագահն ստորագրել Է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման՝ ավելի վաղ Կոնգրեսի կողմից հաստատաված միջոցների նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Նախաձեռնությունը հիմնվում Է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման՝ Բայդենի կողմից առաջարկված ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում համավարակի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսոության խթանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել