Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կընդունի Հարավային Կորեայի նախագահին |armenpress.am|
14:01 - 30 ապրիլի, 2021

Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կընդունի Հարավային Կորեայի նախագահին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինին: Այդ մասին ասված Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ապրիլի 29-ին տարածված գրավոր հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ Է սպասում 2021 թվականի մայիսի 21-ին Սպիտակ տանը հանդիպելու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Նախագահ Մունի այցը կընդգծի Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության միջեւ անխախտ դաշինքը, ինչպես նաեւ լայն եւ խորը կապերը մեր կառավարությունների, ժողովուրդների եւ տնտեսությունների միջեւ: Նախագահ Բայդենը հույս ունի, որ նախագահ Մունի հետ համատաղ ջանքերը հետագայում կամրապնդեն մեր դաշինքը եւ մեր սետ համագործակցությունը»,- նշել Է Փսակին:

Ինչպես սպասվում Է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել