Երեւանի քաղաքապետը դատի է տվել ՔՏՀԱՏՄ Երեւանի տարածքային բաժնի պետին
 |armtimes.com|
20:40 - 28 ապրիլի, 2021

Երեւանի քաղաքապետը դատի է տվել ՔՏՀԱՏՄ Երեւանի տարածքային բաժնի պետին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի պետ Տիգրան Խեդոյանին:

Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Քաղաքապետը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Խուդոյանի՝ 22.02.2021թ. թիվ /Ք/14.4-30 որոշումը, որով նրա նկատմամբ տուգանք է կիրառվել: Բանն այն է, որ ըստ Տիգրան Խեդոյանի, Երեւանի քաղաքապետը Տիգրան Մեծ 47/1 հասցեում շինարարության թույլտվություն է տրամադրել նախագծման թույլտվության ժամկետը լրանալուց հետո, ինչի հիման վրա էլ նա որոշում է կայացրել քաղաքապետի նկատմամբ վարչական իրավախախտում արձանագրել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Խեդոյանի որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.6-րդ հոդվածի համաձայն՝ Երեւան համայնքի ղեկավար Հայկ Մարությանը ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 100.000 դրամի չափով:  

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել