Օրենքով ժամանակին մեկ անձին տրված արտոնությունը կվերացվի. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը
 |1lurer.am|
18:51 - 28 ապրիլի, 2021

Օրենքով ժամանակին մեկ անձին տրված արտոնությունը կվերացվի. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր: 

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ստացվել, և առաջարկեց երկրորդ ընթերցմամբ ընդունել նախագիծը՝ առանց փոփոխության:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել