ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը |1lurer.am|
13:42 - 28 ապրիլի, 2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Նշենք՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:

Խորհրդարանը 79 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք՝ նախագծի համահեղինակներից Սիսակ Գաբրելյանը տեղեկացրել էր, որ այսպես փորձում են վերացնել ժամանակին օրենքով Սյունիքի մարզի համայնքապետներից մեկին տրված արտոնությունը և ստեղծել մրցակցային պայմաններ:

ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ու կքվեարկվեն 24-ժամյա ռեժիմով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել