Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը նախազգուշական կրակ է բացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրեն մոտեցած նավակների ուղղությամբ |tert.am|
09:39 - 28 ապրիլի, 2021

Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը նախազգուշական կրակ է բացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրեն մոտեցած նավակների ուղղությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել Պարսից ծոցում իրեն մոտեցած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավակների ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրությանը:

«Ապրիլի 26-ին Պարսից ծոցի հյուսիսային հատվածի միջազգային ջրերում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց 3 նավակ անհայտ նպատակներով արագ մոտեցել են ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» նավին և ԱՄՆ առաձնյա հսկողության «Baranoff» պարեկային նավին: Ամերիկյան նավերը միջազգային ջրերում անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել»,- նշված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել