Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել
 |tert.am|
20:00 - 27 ապրիլի, 2021

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում:

Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել