Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
18:05 - 27 ապրիլի, 2021

Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել վաղը՝ ապրիլի 28-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին։

«Հիմք ընդունելով 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  « 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ օրենքի նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել