Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը չի ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա. Պենտագոն |tert.am|
10:58 - 27 ապրիլի, 2021

Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը չի ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա. Պենտագոն |tert.am|

tert.am: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունը ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք չենք ակնկալում որևէ փոփոխություն Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, կարևոր դաշնակիցներից մեկը: Մենք չենք ակնկալում, որ նախագահի այս հայտարարությունը, որը նա արել է հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կազդի այդ հարաբերությունների վրա»,- հայտարարել է Քիրբին և միևնույն ժամանակ հույս հայտնել, որ երկների միջև ռազմական հարաբերություններն ավելի կբարելավվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել