Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը |armenpress.am|
12:01 - 26 ապրիլի, 2021

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնություն-առաջարկը, որը նպատակ է ունեցել առաջ քաշել հայկական ատոմակայանի փակման հարցը:

ՀՀ ազգային ժողովում ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում այս մասին հայտնեց պատվիրակության անդամ Արման Եղոյանը:

«Էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները, ավանդույթի համաձայն, բարձրացրեցին խորհրդային ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով Հայկական ատոմակայանը: Բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկությունները՝ դիտարկելու ատոմակայանները, դրանց անվտանգության հարցերին ավելի աչալուրջ լինել, ընդհուպ փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,- ասաց Եղոյանը:

Այսպիսով, նա նկատեց, որ նույնիսկ Եվրանեսթ ԽՎ-ի մակարդակում փաստվել է, որ չկա խնդիր ատոմակայանի առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել