Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար․ Լոս Անջելեսի քաղաքապետ
 |tert.am|
12:55 - 25 ապրիլի, 2021

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար․ Լոս Անջելեսի քաղաքապետ |tert.am|

tert.am: Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գերսեթին իր թվիթերյան օգտահաշվում տեսաուղերձ է ձայնագրել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

«Այսօր նախագահ Ջո Բայդենը պատմություն է կերտել` դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը բարձրաձայնել է ճշմարտությունը, ընդունել անցյալի մութ իրողությունները և ճանաչել է Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը: Այս օրը վաղուց էր հասունացել, այն 106 տարի է, ինչ կազմավորվում էր:

Նախագահ Բայդեն, դուք հարգել եք ահաբեկչության և բռնության արշավում գողացված 1.5 միլիոն հոգիների հիշատակը և վերահաստատել եք մեր ազգի նվիրվածությունը արդարությանը:

Ես այնքան հպարտ եմ, որ իմ քաղաքը` Լոս Անջելեսը, տուն է աշխարհում ամենամեծ հայկական բնակչություններից մեկի համար: Ամերիկահայերը այստեղ են, մեր հարևաններն են, մեր ընկերներն են: Նրանք` մենք ենք: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե հայերը առաջին հերթին ինչ պատճառով են եկել այստեղ: Փախչելով պատերազմից և Ցեղասպանությունից: Նրանք եկել էին ապաստան գտնելու, հետապնդման ստվերից խուսափելու և հույս գտնելու համար: Բոլոր նրանց պես իրենցից առաջ և հետո, որոնք եկան, քանի որ Ամերիկան, նախագահ Լինքոլնի խոսերով, «Երկրի վրա վերջին լավագույն հույսն է»: 

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար և այսօր ես կանգնած եմ ձեր կողքին: Ամերիկահայերի և արդարության աշխարհի չեմպիոնների հետ, որոնք պարտավորվում են համարձակորեն գործել` առաջնորդվելով 2 սրբազան բառերով. Այլևս երբեք»,-իր տեսաուղերձում ասել է Լոս անջելեսի քաղաքապետը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել