Հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն է տեղափոխվել Երևան |panarmenian․net|
13:13 - 08 ապրիլի, 2019

Հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն է տեղափոխվել Երևան |panarmenian․net|

panarmenian.net: ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում ՀՀ հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը հասել Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ:

«Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածքներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:
Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել