Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|
10:15 - 19 ապրիլի, 2021

Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ էր 102, ձեռնպահ 3 պատգամավոր: 

Փոփոխության արդյունքում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: 

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի տեքստը հեղինակների կողմից լրամշակվել է Կառավարության առաջարկությունների հիման վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել