Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավատուի համաձայնությունը

 |armenpress.am|
17:54 - 16 ապրիլի, 2021

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավատուի համաձայնությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավատուի համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Դավթյանը:

Դավթյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը: «Օրենքով այսօր որևէ սահմանափակում դրված չէ, և մարդիկ կարողանում են գրավադրված շարժական գույքը  երկրից դուրս հանել, օտարել, իսկ այստեղ խնդիր է առաջանում դրանց վարկերի վերադարձելիության հետ կապված»,-ասաց Դավթյանը:

Այսպիսով` նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Պատգամավորը պարզաբանեց, որ այսինքն, շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ, որ գրավադրված է այդ շարժական գույքը:  «Այսպիսով, իրավունք կունենան սահմանը հատել համաձայնության առկայության պայմաններում»,-ասաց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել