Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ ինչու է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին ուսապարկի հետ համեմատել

 |armtimes.com|
12:26 - 13 ապրիլի, 2021

Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ ինչու է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին ուսապարկի հետ համեմատել |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր առաջին աշխատանքային օրը ԱԺ-ում բավական բուռն սկսեց. լրագրողներն այսօր նրանից պարզաբանում խնդրեցին՝ «ուսապարկերի» վերաբերյալ նրա աղմուկ բարձրացրած հայտարարության կապակցությամբ:

«Այս հարցը շատ է շահարկվում, ուստի ուզում եմ մեկընդմիշտ փակել այդ թեման. իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, ով դավաճանել է իր ընտրողներին, ովքեր իրեն ձայն էին տվել՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին, եւ եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին ու այն ընտրողներին, ովքեր ինձ ձայն են տվել եւ բերել են ԱԺ, կարծում եմ նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաեւ իմ նկատմամբ ու ցանկացածի նկատմամբ»,- ասաց նա:

«Եթե իր հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել