Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ
15:57 - 07 ապրիլի, 2021

Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

 «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մեկնարկի օրվանից՝ 2020 թվականի մարտի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9 բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։

Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։

Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը»,- գրել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել