ԱԺ-ում անդրադարձ կկատարվի հեռավար կրթության հոգեբանական ազդեցությանը
19:19 - 05 ապրիլի, 2021

ԱԺ-ում անդրադարձ կկատարվի հեռավար կրթության հոգեբանական ազդեցությանը

ՀՀ ազգային ժողովում կանցկացվի քննարկում՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից:

Քննարկումը կազմակերպել է ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Այն տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 13:00-ին, 334 դահլիճում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել