Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են
13:40 - 05 ապրիլի, 2021

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ:

Մարտի 29-ին Գրիգորյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել