Իրանում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը. Հասան Ռոհանի |1lurer.am|
20:02 - 03 ապրիլի, 2021

Իրանում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը. Հասան Ռոհանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի երկու նահանգում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Դժբախտաբար, երկու նահանգում սկսվել է չորրորդ ալիքը, իսկ մի շարք նահանգներում էլ կարող է սկսվել, եթե չպահպանենք կանոնները»,- նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Վերջին օրերին Իրանում դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ: Worldometers կայքի համաձայն՝ Իրանում այսօր գրանցվել է վարակման 11.420 և 123 մահվան նոր դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել