Սարալանջում ծառատունկի առաջին փուլում կտնկվեն բարդիներ և սոճիներ
14:16 - 01 ապրիլի, 2021

Սարալանջում ծառատունկի առաջին փուլում կտնկվեն բարդիներ և սոճիներ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդիներից երկշերտ հատված և 100 սոճիների խմբային տունկ:

«Անցած տարի Սարալանջում ոռոգման նոր համակարգ անցկացվեց։

Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր»,- հայտնել է Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել