ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|
16:22 - 23 մարտի, 2021

ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները: Կատարված փոփոխությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը, նախկինում սահմանված էր, որ նշանակումը կատարվելու է վարչապետի կողմից

«Իրավապահ մարմինների, նաև Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումների արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը»,- ասաց Բադասյանը:

Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել