Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրի գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել |armtimes.com|
11:07 - 23 մարտի, 2021

Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրի գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի անկախ պատգամավորներն առաջարկում են սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում աճեցված գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել:

Պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանն առաջարկում են լրացում կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքներում:

Այդ լրացմամբ նախատեսվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը պետությունը երաշխավորում է, որ պետք է գնի՝ Կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշել են, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք համայնքներ ձեռք են բերել սահմանամերձ համայնքների կարգավիճակ: Տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ:

Ըստ նրանց՝ գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով աճեցնում են բուսաբուծական արտադրանք, որի հնարավոր իրացումից նախատեսվող եկամտի վրա հույսը դնելով՝ փորձում են առաջիկա ժամանակահատվածի համար պլանավորել իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ սահմանամերձ համայնքների բնակիչները չեն կարողանում իրացնել արտադրանքը եւ կանգնում են լրջագույն խնդիրների առջեւ:

Այդ իսկ պատճառով պատգամավորները գտնում են, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել