ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
 |1lurer.am|
20:00 - 12 մարտի, 2021

ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում:

Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ:

Նախորդիվ Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և փաթեթի հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ էին քվեարկել վերոնշյալ փաթեթին: Քննարկումը տեղափոխվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

Համատեղ առաջարկները վերաբերում էին ռեկտորների ընտրության և բուհերի հավատարմագրման կարգերին և վկայականների վավերականության ժամկետներին, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման սկզբունքներին, դրանց լիցենզավորման պայմաններին և օրենսդրական փաթեթի այլ հոդվածներին:

Հնչած առաջարկները կքննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել