ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր |armtimes.com|
12:43 - 10 մարտի, 2021

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «ԱԺ-ի աշխատանքները շարունկավում են բնականոն հունով: Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, «Իմ քայլ»-ի պատգամավոր իմ գործընկերները նույնպես խորհրդարանում են: Մենք քննարկում ենք այն նախագծերը, որոնք լինելու են առաջիկա նիստերի օրակարգում»,- նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ երեկ ընդդիմադիրների՝ ԱԺ-ն շրջափակելուց հետո ոչ մի պատգամավոր ներսում չի մնացել:

Խաչատրյանը հավելեց՝ ոչ ոք չի կարող խաթարել պատգամավորների աշխատանքը. «Խորհրդարանն այն կառույցն է, որի աշխատանքները ոչ մի վայրկյան չեն կարող խաթարվել: Դա մի քանի հոգու որոշելիքի հարցը չէ: Մինչ այս պահը ոստիկանությունը հանդուրժող է, բայց խորհուրդ կտամ սահմանները չանցնել»:

Խոսելով ընդդիմության երեկվա քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում. «Չեն կարող օրենքից դուրս գործընթացներ լինել: Չեն կարող ինչ-որ խմբավորումներ հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի ապագան: Որևէ բան իրենց նշածների մեջ հանդուրժելի չէ, և ես նկատում եմ, որ ընդդիմություն կոչվածը հոգեվարքի մեջ է և այդ հոգեվարքից ելնելով՝ փորձում են կտրուկ քայլերի գնալ, բայց պետք է ասեմ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր սխալները տեղի են ունենում հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց կողմից: Խորհուրդ չեմ տալիս տաք գլխով որոշումներ կայացնել»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել