Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ՝ կնքվելիք հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք ստանալու համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|
12:02 - 03 մարտի, 2021

Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ՝ կնքվելիք հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք ստանալու համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը և կից օրենսդրական փաթեթը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ էին 32-ը, ձեռնպահ՝ 4-ը:

Նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել: Գևորգյանը հայտնել է, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, ինչն անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել