Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։
Այս մասին նշվում է խմբակցության հայտարարության մեջ։ «Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,-նշել են ավագանու անդամները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, ժամը 18։30-ին քաղաքացիներին հրավիրել է Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի:
comment.count (0)