ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։
ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ: Տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։
Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
comment.count (0)