ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի |armenpress.am|
14:02 - 11 փետրվարի, 2021

ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով:

Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասաց Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել