Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի
11:01 - 09 փետրվարի, 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, մահացել՝ 3-ը:

Մեկ օրում կատարվել է 2269 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 668464-ի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան  1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել