Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168177 դեպք, մեկ օրում գրանցվել է 89 նոր դեպք
11:01 - 08 փետրվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168177 դեպք, մեկ օրում գրանցվել է 89 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում:

 
Այսպիսով` երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 156 առողջացած և մահվան 6 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել