ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքում, Ախուրյան խոշորացված համայնքում և Պեմզաշենում:
Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
Տեսչականի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող համայնքապետարաններում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, մանկապարտեզներում, գրասենյակային փակ տարածքներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։
Ընդհանուր առմամբ մասնագետների առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։
comment.count (0)