Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167421 դեպք, մեկ օրում գրանցվել է 190 նոր դեպք
10:57 - 03 փետրվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167421 դեպք, մեկ օրում գրանցվել է 190 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և  մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել