Քաղավիացիայի կոմիտեն «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել
21:34 - 29 հունվարի, 2021

Քաղավիացիայի կոմիտեն «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի քաղաքացիներ, համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։

ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել https://ekeng.am/hy/covid-19 հղումով»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել